Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ

Քոչարյանի զարմուհին` ԲՀԿ փորձագետ
18.04.2013 | 19:41

Տարբեր քաղաքական շրջանակներ հաճախ են ԲՀԿ-ն նույնացնում երկրորդ նախագահի հետ, ինչն ամեն անգամ հերքում են այդ կուսակցության անդամները: Սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունում Քոչարյանի «մարդիկ» բավականին մեծ թիվ են կազմում: Պարզվում է` Քոչարյանն ակտիվ դերակատարություն ունի ոչ միայն կուսակցության «կադրերին» ընտրելու, այլև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության փորձագետներ «կարգելու» գործում:

Պարզվում է` ԲՀԿ խմբակցությունում, որպես փորձագետ, աշխատանքի է անցել Ռոբերտ Քոչարյանի եղբոր` Վալերի Քոչարյանի աղջիկը` Իրինա Քոչարյանը, որը, ըստ գույքի և եկամուտների հայտարարագրի, բավականին մեծ կարողությունների տեր անձ է:
Հավելենք, որ փորձագետի «պաշտոնը» հայեցողական է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ